Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հակոբյան. «Առանց ընդդիմության ԱԺ-ի բառապաշարը բավական զտված է ու մաքուր». «Ազգ»

Հոկտեմբեր 28,2022 12:34

«Ազգ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը

Պարոն Հակոբյան, թեև դուք՝ իշխանության ներկայացուցիչներդ, հայտարարություններ եք անում, հարցազրույցներ ունենում ու պնդում, թե միջազգային գործընկերների հետ զօրուգիշեր աշխատանք եք տանում, բարձրաձայնում եք ադրբեջանական ագրեսիայի մասին, բայց թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ հասարակության մի ստվար զանգված շարունակում է պնդել, որ իշխանությունն այս պահին որևէ մեկի մատից փուշ չի անում:

— Ընդդիմադիրներն, իհարկե, շատ բան կարող են ասել, բայց տեսնում ենք, թե նրանք Արցախի հետ կապված հարցերում միջազգային հարթակներում ինչպիսի ելույթներ են ունենում: Տեսնել ենք նաև, օրինակ, թե ընդդիմադիր պատգամավորներից մեկն ինչպես է քվեարկել Ադրբեջանին դատապարտող ու Արցախին սատարող նախագծին: Այնպես որ՝ ընդդիմադիր մեր գործընկերները թող որպես ընդդիմություն հայանպաստ գործունեությամբ զբաղվեն, ապա նոր միայն մտածեն՝ ինչ կանեն, եթե իշխանության գան:

Անհետաքրքիր չէ՞ առանց ընդդիմության:

— Չէի ասի, թե անհետաքրքիր է: Ավելին՝ առանց ընդդիմության խորհրդարանի խոսակցական բառապաշարը բավական զտված է ու մաքուր: Տեսել ենք՝ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ բարձր ամբիոնից ինչ բառապաշար են օգտագործել:

Բառապաշարի մասով իշխանությունն էլ հետ չի մնում:

— Թույլ տվեք չհամաձայնել, որովհետև այն բառապաշարն ու խոսույթը, որով որոշ ընդդիմադիր պատգամավորներ են օգտագործել ու օգտագործում, իշխանության որևէ ներկայացուցիչ չի կիրառել երբեք:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31