Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մարդկանց ուժը իրենց ձեռքերի մեջ է». Գայանե Մամրեյանի անհատական ցուցահանդեսը

Հոկտեմբեր 30,2022 14:21

Հոկտեմբերի 29-ին Երևանի «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի ունեցավ Գայանե Մամրեյանի անհատական ցուցահանդեսի բացումը։

Սրահում ցուցադրված էին հեղինակի աբստրակտ ոճի գործերը, որոնցից մի քանիսին ուղեկցում  էին հայ ժամանակակից արձակագիրների ստեղծագործությունները, իսկ մյուսները ներառում էին արտահայտություններ, որոնք ոգեշնչել և օգնել են հեղինակին ստեղծագործել։

Գայանեն սկսել է նկարել մոտավորապես 15 տարեկանից, նկարչական կրթություն չի ստացել, ստեղծագործել է ինքնուրույն, ինչպես ասաց՝ իր հորինած գույներով։

«Մանկուց եմ նկարել և չեմ պատկերացրել, որ ինչ-որ մեկը ինձ սովորեցնի, ասի այս գույնը ընտրիր, սխալ ես նկարել կամ ճիշտ և այլն, մտածում եմ արվեստի մեջ պետք է չլինեն կանոններ, որ մարդիկ նկարները նայելուց զգան էներգիան, այդ է եղել պատճառը, որ չեմ ուզել նկարչական կրթություն ստանալ»,-պատմեց Գայանեն:

Նկարել է ինքն իր համար, առաջին ցուցահանդեսն էլ եղել է 2018 թվականին՝ ուսանողական տարիներին, երբ ընկերները անակնկալ են արել Գայանեին և կազմակերպել նկարների ցուցահանդեսը։ Գայանեն արդեն վստահ է, որ մարդիկ նույնպես պետք է տեսնեն և զգան նկարները։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը, ժամը 22:00-ը:

Նարե ԽԱՆԱՂՅԱՆ

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31