Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԽ քարտուղարուղն ու Լեհաստանի Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավարը ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները

Նոյեմբեր 08,2022 18:55 Share

Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը:

Զրուցակիցները ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները:

Անվտանգության խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել