Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղապահների՝ «Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղությունն է» պաստառին ի պատասխան՝ ադրբեջանցի հոդվածագիրը հրապարակել է՝ «Որտեղ դուք, այնտեղ դժբախտություն» վերնագրով հոդվածը. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 11,2022 13:04 Share

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ինչպես և կանխատեսելի էր, երեկ Արցախում ռուս խաղաղապահների միջոցառումը կրկին բուռն արձագանք է գտել ադրբեջանական քարոզչադաշտում:

Խաղաղապահների՝ «Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղությունն է» պաստառին ի պատասխան՝ ադրբեջանցի հոդվածագիրը հրապարակել է՝ «որտեղ դուք, այնտեղ դժբախտություն. Բաքուն կարմիր գծեր է քաշում» վերնագրով հոդվածը:

Այստեղ մի երեք պարագրաֆ Իլհամ Ալիևին նվիրված գովքից հետո, կրկին հիշում են Ռուբեն Վարդանյանին: Առանձնակի սրտնեղել են տարբեր ռուսական լրատվամիջոցներին Վարդանյանի տված հարցազրույցներից, քանի որ դրանով Արցախի հարցը հնչեղություն է ստանում:

Հատկապես նյարդայնացած են Վարդանյանի՝ չհանձնվելու, զինվորագրվելու և այլ կոչերից: Այդ ամենը համադրել են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ խաղաղապահները պետք է երկար մնան ու որոշել, որ սա մեծ ռուսական դավադրություն է Ադրբեջանի դեմ: Հիշել են մեր «Միացում» շարժումը, նշել, որ խաղաղապահները 2025–ին պետք է դուրս գան ու վերջում սպառնացել բայրաքթարներով: Ահա այսպիսի «խաղաղասիրական» տրամադրություններ հարևան Ադրբեջանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930