Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանեցի Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցների բազում հարցերին. Իշխան Սաղաթելյան

Նոյեմբեր 13,2022 19:01

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Կիպրոս այցը մեկնարկեց նախ կուսակցականների, ապա կիպրահայերի հետ հանդիպումներով: ՀՄԸՄ-ՀԵՄ-ի կենտրոնում շատ կարևոր և հետաքրքիր հանդիպում ունեցա Կիպրոսի մեր կուսակցական ընկերների հետ, որից հետո Ազգային Առաջնորդարանի «Իւթիւճեան» սրահում կիպրահայերին ներկայացրեցի Հայաստանի ներքաղաքական վիճակը, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, Դիմադրության շարժման ընթացքն ու մանրամասն խոսեցինք Սփյուռքի անելիքների մասին։

Պատասխանեցի Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցների բազում հարցերին։ Լսեցի նաև նրանց առաջարկներն ու Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին գնահատականները։

Ամեն անգամ համոզվում եմ` մենք համահայկական հսկայական պոտենցիալ ունենք, որն այդպես էլ մնում է չիրացված: Այս ուղղությամբ շատ աշխատանքներ ունենք իրականացնելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930