Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկո․ «Եթե փլուզվի Ռուսաստանը, ապա մեր տեղն այդ փլատակների տակ է»

Նոյեմբեր 23,2022 22:45

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով  նիստից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (Բելառուսը եկող տարվանից ստանձնում է ՀԱՊԿ նախագահությունը) ելույթ ունեցավ եւ նշեց ՀԱՊԿ-ի առաջնահերթություններն   ու նպատակները։

Արտաքին դաշտում ՀԱՊԿ-ի նպատակներին անդրադառնալով՝ Լուկաշենկոն առանձնացրեց այս կազմակերպության նշանակության ու դերի բարձրացումը միջազգային հարաբերություններում, ինչպես նաեւ համակարգային համապատասխան գործունեությունը կազմակերպության տարածաշրջանային գլոբալ անվտանգության ուղղությամբ․«Պարզաբանեմ՝  մեզ այնքան էլ չեն ուզում  ընդունել հատկապես մեր հիմնական մրցակիցները՝ նատօյականները, ինչ էլ  մենք առանձին պետություններին  առաջարկենք՝ ՆԱՏՕ-ի  անդամ երկրներին, կոլեկտիվ  արեւմուտքին, նրանք հեռավորություն են պահում, բայց շարժերը շատ ուժեղ են ԱՊՀ շրջանակներում, եւ արդեն մեզ նկատում են եվրոպական երկրների ղեկավարները»։

ՀԱՊԿ նախագահությունը, ինչպես ասաց Լուկաշենկոն, առաջարկվում է  փոխանցել Բելառուսին հետեւյալ նշանաբանով՝ համերաշխության եւ համագործակցության միջոցով խաղաղություն եւ անվտանգություն,  ճգնաժամային իրավիճակների կարգավորում,  թույլ չտալ հետագա անկայունությունը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում։

Նա նշելով Ղազախստանի,Ուկրաինայի, հայ-ադրբեջանական սահմաններում տիրող իրավիճակը, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանային իրավիճակը, նշեց, որ դրանք  հաստատում են այն թեզը, որ բոլորիս խաղաղություն է պետք․« Մենք միաձայն հայտարարեցինք, որ պատերազմը ոչ մեկին պետք չէ»։

Ապա շարունակելով, Լուկաշենկոն ասաց․«Բելառուսական նախագահությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ դիվանագիտական ջանքերն՝  ուղղված  լարվածության դեէսկալացիային, հակամարտությունների հնարավորությունների նվազեցմանը, վստահության բարձրացմանը։ Մեր համատեղ ջանքերը պետք է բարենպաստ ազդեցություն ունենան ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում առկա իրադարձությունների վրա, այդ թվում՝ արեւելա-եվրոպական տարածաշրջանում»։

Նա ասաց՝ որպեսզի իրավիճակներին արդյունավետ արձագանքեն, պետք է ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերի փոփոխություններ կատարեն, կատարելագործեն դրանք, ինչը կապահովի օպերատիվ կերպով ընդունել որոշում ուժի եւ միջոցների կիրառման մասին։  Նախատեսվում է առանձնակի ուշադրություն  դարձնել ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքով ռազմական տեխնիկայով զինված զորամիավորումների տարանցման պարզեցված ընթացակարգին։ Մենք փորձով համոզվեցինք, որ եղել են իրադարձություններ, եւ մենք օրերով համաձայնեցնում էինք, թե ինչպես տեղափոխենք մեր զինված ուժերն այնտեղ։ Սա նորմալ չէ, երբ  իրավիճակը սրվում է, գրեթե ռազմական հակամարտություն է, իսկ մենք օրերով  համաձայնեցնում ենք»։ Նա ասաց, որ անհրաժեշտ է հակաճգնաժամային միջոցների արդյունավետության բարձրացման համար ձեռնարկել միջոցներ առանց ռազմական ուժի։

Բելառուսի նախագահությունը մտադիր է հատուկ ուշադրության արժանացնել պաշտպանական արտադրության ոլորտում միասնական ստանդարտացման ու ավոտմացմանը՝ ռազմական հեռանկարային արտադրանքի արտադրության ոլորտում․«Ինչը մենք հիմա անում ենք, Վլադիմիր Վլադիմիրի, Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Դա հետագայում պետք է ապահովի ժամանակակից օրինակելի ռազմական տեխնիկայի արտադրանքի միասնական մշակմանը։ Ինչպես ցույց  է տալիս Ուկրաինայում հակամարտությունը, պետք չէ մոռանալ մեր հին զիտեխնիկան՝ գրադ, սմերչ, ուրագան եւ այլն»։

Նա ասաց, որ հասունացել է պահը ակտիվացնելու ոչ միայն տեղեկատվական դաշտում աշխատանքը, այլ նաեւ նոր մոտեցումների մշակում է պետք․«Ես կարծում եմ՝ այստեղ հիմնական դեր պետք է խաղա Ռուսաստանը հզոր ապարատով՝ ԶԼՄ-ներով»։

Բելառուսի նախագահի խոսքով՝ ՀԱՊԿ-ի կյանքն ու ճակատագիրը կախված է Ուկրաինայում ՌԴ-ի՝ Լուկաշենկոյի խոսքով՝ օպերացիայից․«Եթե Ռուսաստանը հաղթի՝ ՀԱՊԿ-ը կապրի, եթե, աստված մի արասցե, չհաղթի,ՀԱՊԿ-ը գոյություն չի ունենա եւ մեր երկրներում էլ տաք գլուխները սկսել են քննարկել այս խնդիրը։ Զգում եմ, որ մենք հանգել ենք միասնական կարծիքի՝ եթե փլուզվի Ռուսաստանը, ապա մեր տեղն այդ փալատակների տակ է։ Ուստի մենք պետք է պաշտպանենք եւ հասկանանք միմյանց։  Մենք չենք պատրաստվում ռազմաքաղաքական արենայից հեռանալ, ՀԱՊԿ-ը գոյություն է ունենալու եւ ոչ ոք ոչ մի տեղ չի փլուզվի, բայց միասնականությունը մեզ պետք է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ            

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930