Լրահոս
Օրվա լրահոսը

Բլեյանն ու Բուշը ահազանգել են ոստիկանություն

Դեկտեմբեր 01,2022 12:44

Aravot.am-ի տեղեկություններով` նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի տնօրեն Տաթեւիկ Բլեյանը եւ հայտնել, որ նույն օրը անհայտ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով, փորձել են քոլեջի արhեստանոցից գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցրել։ Տաթեւիկ Բլեյանից ընդունվել է հաղորդում, եւ կատարվում է նախաքննություն։

Դրանից մի քանի օր առաջ էլ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի տնօրեն Լուսինե Բուշը եւ հայտնել, որ անհայտ անձինք պատուհանը կոտրելու միջոցով փորձել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի պահեստից գողություն կատարել, սակայն դարձյալ չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցրել։ Բուշից  եւս ընդունվել էր հաղորդում:  Կատարվում է նախաքննություն:

Գ․ Հ․

Կարդացեք նաև
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031