Հայաստանի կանանց, աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը հերթական փայլուն հաղթանակն է տարել Խանտի-Մանսիյսկում անցկացված «Խաղն սկսված է» միջազգային երիտասարդական մրցաշարում: Աղջիկների պայքարում Մարիամը ինը հնարավորից վաստակել է 7,0 միավոր եւ ճանաչվել միանձնյա հաղթող:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































