Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձամբ զբաղվում եմ ես». Դավիթ Հարությունյանն ու իր թիմը փոքր ՀԷԿ-երի հայ ներդրողների անունից հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ

Դեկտեմբեր 12,2022 21:01

Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել փոքր ՀԷԿ-եր, որոնց հայ սեփականատերերը միջազգային արբիտրաժային վարույթ են սկսել Ադրբեջանի դեմ՝ իրենց սեփականությունը յուրացնելու բողոքով:

Փոքր ՀԷԿ-երի 19 հայ սեփականատերերի շահերը ներկայացնում է իրավաբանական բավականին լուրջ թիմ, այդ թվում՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի փաստաբանական գրասենյակն ու անձամբ նախկին նախարարը:

Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը հարցին՝ ո՞ր փուլում է գործի ընթացքը ու ի՞նչ ակնկալիքներ ունի՝ պատասխանեց. «Անձամբ զբաղվում եմ ես, ակնկալիքը՝ իրավական պրոցես է: Շատ բան չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ յուրաքանչյուր բառը կարող է օգտագործվել ընդդեմ»:

Հայցը վերաբերում է Մարտակերտի, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններում գտնվող  փոքր ՀԷԿ-երին: 2020-ի ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած այդ տարածքներում գործող փոքր ՀԷԿ-երն ընդգրկել է AzEnergy պետական ընկերության կազմում։ Հայ սեփականատերերի հայցի համաձայն, դրանով Ադրբեջանը խախտել է Եվրոպական էներգետիկ խարտիայի բազմաթիվ դրույթներ։

Դավիթ Հարությունյանն ասաց. «Մինչեւ վարույթ ընդունվելը կա նախնական փուլ: Մենք դիմում ենք այն կողմին, ներկայացնում ենք մեր պահանջներն ինչպիսին են եւ իրենք պետք է դիրքորոշում արտահայտեն: Իրենք 3 ամիս ունեն արձագանքելու համար, հետո կսկսվի պրոցեսը: Իսկ պրոցեսները տեւում են երկար, մոտավորապես 4 տարի միջինը»:

Հայցը բավարարվելու դեպքում Ադրբեջանը փոխհատուցում կվճարի մի քանի հարյուր միլիոն դոլար:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031