Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գործողությունների ժամանակն է. Զոհրաբ Մնացականյան

Դեկտեմբեր 13,2022 14:35

ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում գրել է․

«Արցախը կտրված է Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Արցախից Հայաստան տանող միակ ճանապարհը փակ է ադրբեջանցիների կողմից։ Այսպիսով, Արցախի բնակչությանը սպառնացող էկզիստենցիալ վտանգ է իրականանում, և վերածվում ցեղասպանական միտումի նախազգուշական նշանի։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գործողությունների ժամանակն է։

Զավեշտն այն է, որ ադրբեջանցի «ակտիվիստները» փակում են դեպի Արցախ տանող ճանապարհը։ Հիմա նրանք ունե՞ն ակտիվիստներ, որոնք իրենց բռնապետի կողմից բանտարկված չե՞ն։

Ինչ կասեք Բաքվի ճանապարհների փակման մասին։ Իհարկե, սրանք Ադրբեջանի կառավարության գործակալներ են և ծպտված սադրիչներ»։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031