Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամանքի բացառիկ դրսևորումը դարձել է ալիևյան ռեժիմի քաղաքականության գլխավոր գործիքը. Մեսրոպ Առաքելյան

Դեկտեմբեր 13,2022 21:12

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի բռնապետական ռեժիմը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ արդեն երկու օր Արցախի 120,000 բնակչությանը պահելով շրջափակման մեջ։

Քիչ առաջ էլ անջատել է Արցախի գազամատակարարումը՝ ստեղծելով հումանիտար աղետ։

Թշնամանքի բացառիկ դրսևորումը դարձել է ալիևյան ռեժիմի քաղաքականության գլխավոր գործիքը։

Վստահ եմ, մենք հաղթահարելու ենք նաև այս ճգնաժամը՝ ի հեճուկս թշնամու ահաբեկչության և աշխարհի լռության։

Արցախը կա ու մնալու է հայկական»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031