Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրյան․ «Թուրքերի ջրաղացին ջուր է լցնում մեր քաղաքական վերնախավի կրավորական դիրքը»

Դեկտեմբեր 19,2022 23:57

«Ինձ միայն մի բան է հետաքրքրում՝ պարոն Արտակ Բեգլարյանի  կոչերին ժողովրդի արձագանքը պասիվ է։ Մեր ժողովրդին չեն հետաքրքրում ժողովրդի մյուս հատվածի խնդիրները։ Ժողովուրդն ինքն իր հարցերով չի հետաքրքրվում,  զանազանել Արցախն ու հայ ժողովուրդը չի կարելի, նույն ժողովուրդն է»,-այսօր այս մասին ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը, որը ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ էր՝ ի աջակցություն  Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի։ Բեգլարյանը   ՄԱԿ-ի  գրասենյակի մոտ անժամկետ նստացույց է անում։

Լեւոն Հայրիյանը մի քիչ քաղաքական վերլուծություն արեց, իր դատողությունները ներկայացրեց Լաչինի միջանցքն ադրբեջանցիների փակելու նպատակի, մեր իշխանությունների քայլերի մասին։ Ասաց՝ եթե մեր կառավարությունը չխառնվի, տեր չկանգնի մեր հարցերին, մենք չենք կարող մեր հարցերը լուծել․ «Ինչո՞ւ է կառավարությունը պասիվ  ու երեւի կառավարությունն  ինչ-որ «կանալներով» մեր ժողովրդին հասկացնում է, որ պետք է պասիվ լինեն։

Մեր հիմնական խնդիրը երկու մասերի միացումն է, հայ ժողովրդի ազատագրումն է դարավոր լծից, բայց մեր մի քանի տասնամյակ պայքարից հետո մեր իշխանությունների շարունակական կրավորական կեցվածքի պատճառով այսօր հայտնվել ենք այս վիճակում»։

Հայրյանի կարծիքով՝ երեսուն տարի պայքարից հետո միջազգային հանրությունը Արցախին  նորից առաջարկում է մտնել Ադրբեջանի կազմի մեջ․«ՌԴ արտգործնախարար Լավրովն էլ խոստանում է, որ  թուրքերը խոստացել են մեզ լավ են նայելու»։ Ապա նա հիշեցրեց՝ Սումգայիթի, Մարաղայի, Բաքվի ջարդերը։

«Թուրքերի ջրաղացին ջուր է լցնում մեր քաղաքական վերնախավի կրավորական դիրքը, որը պետք է կոտրվի, ժողովուրդ, ձե՛ր մոտեցմամբ։ Սիրելի ժողովուրդ, պասիվ եք։ Եթե այսօր  ձեզ չի հետաքրքրում Արցախի ու Ջերմուկի վիճակը, համոզված եղեք, որ Արցախն ու Ջերմուկը գալու են Երեւան»,-ասաց Հայրյանը։

Նա  անընդհատ դիմում էր հանրությանը, կոչ անում միանալ ցույցերին, Արտակ Բեգլարյանին․ «Ժողովուրդ, խնդրում եմ, դուրս եկեք ու կառավարությունից պահանջեք կատարել  իրենց պարտականությունները։ Կարեւոր է, որ բոլորս լինենք միասին եւ պահանջենք մեր ժողովրդի համար բարեկեցիկ ապագա ստեղծելու համար աշխատող կառավարություն»։

8-րդ օրն է՝ ադրբեջանցի կեղծ բնապահպաններ փակ են պահում  Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031