Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված են արդյո՞ք Սյունիքի մարզպետի եւ կառավարող ուժի սյունեցի պատգամավորների փոխհարաբերությունները. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2022 23:03

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը անցնող տարին չի կարող համեմատել նախորդ տարիների հետ, քանի որ 2022թ.-ի մարտին է նշանակվել Սյունիքի մարզպետ, բայց 2022 թվականը բնութագրում է որպես ծանր ու ինտենսիվ աշխատանքի տարի։ Երեք առաջնահերթություն է կարեւորում՝ միասնություն, նպատակասլացություն, ազնվություն։

«Առաջինը՝ միասնություն․ սա թերեւս ամենամեծ խնդիրն էր իմ առաջ դրված, այս նպատակին հասել ենք բոլոր իմաստներով, միակ եւ կարեւոր նախապայմանը միասնական Սյունիք ունենալն է։ Ազնվությունը՝ միշտ փայփայել է պետք, ու սա անդադար պրոցես է, ընդհուպ մինչեւ տեսլական։ Նպատակասլացություն․դեռ շատ անելիքներ կան, բայց մարզպետարանում արդեն  նկատելի է, որ  մարզի զարգացմանն ուղղված նպատակասլացությունը աճել է»,-օրերս կայացած տարեվերջյան ասուլիսում նշել է Ռոբերտ Ղուկասյանը։

Aravot.am-ը հետաքրքրվեց մարզպետի ու  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավորների փոխհարաբերություններով․ արդյո՞ք  հաջողվել է նրանց  բերել միասնության դաշտ թե՞ դեռ լարված են փոխհարաբերությունները։ Մարզպետը միֆ համարեց նման խոսակցությունները։ «Սովոր եմ այդ միֆերին ու հեքիաթներին։ Սյունիքը միասնական է բոլոր իմաստներով։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներին, բոլորի հետ էլ ունենք  ընկերական ու աշխատանքային շատ ջերմ հարաբերություններ»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Նա չգիտի որտեղից են նման խոսակցություններ տարածվում։ «Միայն այսօր երեք պատգամավորի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, տարբեր հարցեր ենք քննարկել»,-նշեց Սյունիքի մարզպետը։

Ռոբերտ Ղուկասյանը կարծում է՝ այս օրերին Սյունիքըի իր պատմության ծանր փուլերից մեկն է անցնում, ինչի համար զգուշացնում է․ «Ցանկացած  ոք կամ գործոն, որը պիտի խոչընդոտ հանդիսանա Սյունիքի միասնության եւ կայունության համար, շատ կարճ կյանք կունենա»,-իր խոսքը եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031