Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ագրեսիայից տուժած Ջերմուկ համայնքի շահառուներին վնասի փոխհատուցում տրամադրելու հարցը՝ մարզխորհրդի նիստի օրակարգում

Դեկտեմբեր 27,2022 14:55

2022 թվականի դեկտեմբերի 26-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2022 թվականի չորրորդ նիստը՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ:

Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:

Օրակարգում ընդգրկված էր 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ Վայոց ձորի մարզի տուժած Ջերմուկ համայնքի շահառու ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ հարցը:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց նիստի մասնակիցներին և ներկայացրեց օրակարգը: Մարզպետը նշեց, որ 2022 թվականի ադրբեջանական սեպտեմբերյան  ագրեսիայի հետևանքով վնաս են կրել Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքները, անհատ ձեռնարկատերեր, համայնքի բնակիչներ և այլ համայնքներից Ջերմուկի հեռավոր արոտավայրերում գտնվող անասնապահությամբ զբաղվող սարվորները:

Նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասը վերականգնելու կամ մեղմելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել են նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Ջերմուկի համայնքապետարանի համապատասխան վարչությունների մասնագետներ, կատարել է վնասների գնահատում:

Գնահատման արդյունքների հիման վրա ՀՀ կառավարությունը ֆինանսական օժանդակություն է տրամադրել վնասներ կրած և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց:

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց հանձնաժողովի կողմից արձանագրված վնասները և օժանդակության գումարների չափերը:

Նիստի ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց նիստի մասնակիցների գալիք Ամանորը, մաղթելով նրանց աշխատանքային հաջողություններ:

Վայոց ձորի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031