Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Դեկտեմբեր 29,2022 11:48

Քիչ առաջ դատարանը (նախագահող դատավոր՝ Վահե Դոլմազյան) մերժեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։

Aravot.am-ը Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ որոշումն իրենց համար սպասելի՞ էր, ինչպե՞ս կմեկնաբանի այն։ Փաստաբանը պատասխանեց․ «Իրավական առումով այս որոշումը լիովին անհիմն է և իրավաբանության հետ կապ չունեցող։ Մեկ տարի երեք ամսվա ընթացքում այս գործով  այնքան անարդարություն ենք տեսել, որ լիովին սպասելի էր այս որոշումը»։

Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ որոշումը բողոքարկելու են։ Հետաքրքրվեցինք՝ դատարանը որոշման հիմքում ի՞նչ է դրել։ Սերգեյ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Որոշմանը ծանոթացել ենք։ Որոշման մեջ հպանցիկ նշվել է՝ վկաների վրա ազդեցություն գործելու հավանականությունը բարձր է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031