Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել են ՖԻԴԵ-ի 2023թ. հունվարի վարկանիշային աղյուսակները

Դեկտեմբեր 31,2022 19:24

ՖԻԴԵ-ն հրապարակել է  շախմատիստների վարկանիշային դասակարգման 2023 թվականի հունվար ամսվա ցուցակները:

Տղամարդկանց TOP 100-ում Հայաստանից տեղ են գտել միայն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք զբաղեցնում են, համապատասխանաբար, 41-րդ եւ 57-րդ հորիզոնականները:

Կանանց հարյուրյակում են.
35.Էլինա Դանիելյան,

69.Մարիամ Մկրտչյան,

70.Լիլիթ Մկրտչյան,

85.Աննա Սարգսյան:

Հետաքրքիր տեսք է ստացել կայծակնային շախմատի տղամարդկանց վարկանիշային ցուցակը, որը Հայաստանի ներկայացուցիչներով նոր համալրում ունի: Նախ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճած Հայկ Մարտիրոսյանի անունը նշվել է 12-րդ հորիզոնականում: Այնուհետեւ գալիս են գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը` 30-րդ տեղ, Շանթ Սարգսյանը` 79-րդ, Զավեն Անդրիասյանը` 81-րդ եւ Տիգրան Լ.Պետրոսյանը` 87-րդ:

Կանանց մեջ մեր աղջիկներից կրկին լավագույնը Էլինա Դանիելյանն է, որը 34-րդն է:

Նրան հաջորդում են.

69.Լիլիթ Մկրտչյան,

76.Աննա Սարգսյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031