Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի օրենսդրի և գործադրի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում  բնակչության հետ

Հունվար 06,2023 18:33

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Արթուր Մոսիյանն ու  Արեգ Ավագյանը, ինչպես նաև կառավարության գործերի կառավարչության պետ, օպերատիվ շտաբի անդամ Արայիկ Լազարյանը Թաղավարդում ներկայացրել են ստեղծված իրավիճակն ու աշխատանքները, որոնք օպերատիվ շտաբն իրականացնում է ճգնաժամը մեղմելու նպատակով, հայտնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:

Ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Արցախ-Հայաստան միջանցքի փակման հետևանքով բազմաթիվ հումանիտար խնդիրներ կան նաև շրջաններում, դրանց մասին օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները տեղեկացել են առաջին ձեռքից: «Բնակչությունը բավականին ակտիվ է և շատ հարցեր է բարձրացնում, հիմնական հարցերի մի մասը օպերատիվ շտաբն արդեն գիտի և դրանք լուծման փուլում են, բայց կան նաև տեղական հարցեր, որոնք ամեն մի համայնքում յուրովի են և իրենց համար առաջնային», -նշել է պատգամավոր Արթուր Մոսիյանը:

Դեղորայքի պակասը լրացվում են հումանիտար օգնության ճանապարհով, պարենը չափաբաժիններով հատկացվում է պետպահուստից, օպերատիվ շտաբի գործողություններից տեղեկություններ է հաղորդել Արայիկ Լազարյանը: Առաջնահերթ է, որ առկա խնդիրները լուծվեն արդարության մթնոլորտում, ասել են թաղավարդցիները, նրանց խոսքով՝ ոչ բոլոր բնակիչներն են կարողանում խանութներից պարեն ձեռք բերել։ Թաղավարդցի Էլմիրա Ալավերդյանի կարծիքով, ճիշտ կլինի՝ մինչև կտրոնային համակարգի անցումը, գյուղապետը ցուցակագրի:

Կարմիր Շուկայի բնակիչները գազալցակայանի հարցն են բարձրացրել, համայնքում ունեն, սակայն չի աշխատում: Նրանք առաջարկել են առաջին հերթին լուծել գազալցակայանի հարցը: Արթուր Մոսիյանը խոստացել է հարցը բարձրացնել օպերատիվ շտաբում և լուծում գտնել:

Հանդիպումների ընթացքում պաշտոնյաները հորդորել են բնակիչներին չտրվել կեղ լուրերին և հետևել պաշտոնական լրահոսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031