Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում բախվել են հայտնի ռեժիսորի և նախկին ԲՀԿ-ական պատգամավորի մեքենաները. ռեժիսորը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Հունվար 08,2023 16:30

Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 34 շենքի դիմաց բախվել են 68-ամյա Հարություն Խաչատրյանի վարած Hyundai մակնիշի և 51-ամյա Վաղարշակ Վարդանյանի վարած BMW X7 մակնիշի ավտոմեքենաները։

Վարորդներից Հ. Խաչատրյանը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից  տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բախման հետևանքով Hyundai-ը գլխիվայր շրջվել է։

Վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից հիվանդանոց տեղափոխված Հ. Խաչատրյանը հայտնի ու ճանաչված մտավորական, ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, պրոդյուսեր է, իսկ BMW X7-ը հաշվառված է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր՝ Կարապետ Գուլոյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031