Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույնն առայժմ Դավիթ Շահինյանն է

Հունվար 10,2023 22:55 Share

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարում արդեն խաղացվել է չորս տուր։

Գրոսմայստերական բալի նորմով մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն առայժմ ունի միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը, որը եւս երեք շախմատիստների հետ միասին վաստակել է 2,5-ական միավոր եւ  լրացուցիչ գործակիցներով ընթանում է երկրորդ հորիզոնականում։ Իսկ մրցաշարային աղյուսակը 3,0 միավորով գլխավորում է իրանցի Ամիրեզա Պուր Աղա Բալան։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել