Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն Հայաստան-Ադրբեջան բանակցությունների համար հարթակ է տեսնում ԱՄՆ-ը և Ռուսաստանը. Ալիև

Հունվար 10,2023 23:03

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ նոր առաքելության ուղարկումը Հայաստան կարող է բացասաբար անդրադառնալ ԵՄ հովանու ներքո ընթացող բանակցությունների վրա, և հավելել, որ որպես նման շփումների համար հարթակ Բաքուն դիտարկում է ԱՄՆ-ը և Ռուսաստանը:

Ալիևը, մասնավորապես, ասել է, որ Հայաստան 40 հոգուց բաղկացած ԵՄ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցվել էր 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը: Սակայն ավելի ուշ Եվրամիությունը խախտել է պայմանավորվածությունը՝  նախորդի ժամկետը լրանալուց հետո առանց Բաքվի հետ համաձայնեցնելու կայացնելով որոշում ուղարկել նոր առաքելություն:

«Ինչ-ինչ պատճառով պայմանավորվածությունը խախտվել է, ինչը խիստ հիասթափեցնող է. մենք լուրջ մարդիկ ենք… Եթե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել ենք, անգամ բանավոր, ապա պայմանավորվածություններին պետք է հետևել»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ նոր առաքելության ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են և հանդիպումներ են անցկացնում, և ըստ իրենց ունեցած տեղեկությունների, փետրվարին Եմ առաքելությունն արդեն ավելի մեծ կազմով, առանց Բաքվի հետ համաձայնեցնելու, կուղարկվի Հայաստան: Դա, նրա խոսքով, չի բարձրացնի տարածաշրջանի անվտանգությունը, այլ բացասական ազդեցություն կունենա ԵՄ հովանու ներքո անցկացվող բանակցությունների վրա:

Ըստ Ալիևի՝ այժմ Բաքուն Հայաստան-Ադրբեջան բանակցությունների համար հարթակ է տեսնում ԱՄՆ-ը և Ռուսաստանը:

«Ֆրանսիան իրեն մեկուսացրել է գործընթացից: Մնում են միայն ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Այդպիսին ենք տեսնում բանակցությունների համար հարթակները»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ Եվրամիությունն էլ կարող է նման հարթակ դառնալ, «եթե իրեն ազնիվ պահի»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031