Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Եկատերինբուրգում հետապնդում է սկսվել հաջակցություն Արցախի ցույց կազմակերպած ակտիվիստների դեմ

Հունվար 26,2023 13:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Եկատերինբուրգում դատական գործ է հարուցվել հայկական համայնքի երկու ներկայացուցիչների նկատմամբ՝ հաջակցություն Արցախի ցույց կազմակերպելու համար:

Մասնավորապես, «Անի-Հայաստան» հայկական համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար Մասիս Նազարյանի դեմ գործ է հարուցվել ՌԴ Վարչական օրենսգրքի 20.2 հոդվածի 2-րդ մասի համաձայն (հանրային միջոցառման անցկացում կամ կազմակերպում առանց դրա մասին սահմանված կարգով ծանուցելու):

Հունվարի 23-ին մի քանի տասնյակ մարդ ցույց էր անցկացրել հաջակցություն Արցախի բնակիչների: Ցույցը տեղի էր ունեցել Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ, որը 2002թ. կառուցվել էր Ուրալի հայկական համայնքի ջանքերով: Հենց այդ ցույցն է դարձել վարչական իրավախախտման հիմք:

Եվս մեկ գործ հարուցվել է Ուրալի դաշնայի համալսարանի հայկական հայրենակցական միության ղեկավար, ակտիվիստ Էլեն Կիրակոսյանի նկատմամբ, որը կալանավորվել է 5 օրով:

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի Մասիս Նազարյանին և Էլեն Կիրակոսյանին՝ Եկատերինբուրգի դատարանի «կանխակալ վճռի» համար:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: