Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ըստ կառավարության առաջարկների

Փետրվար 02,2023 17:48 Share

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին եւ hիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

Փոխվարչապետ Խաչատրյանը կարեւորել է հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հատկապես Կառավարության կողմից հաստատված Հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետն ընդգծել է նաեւ երկկողմ համագործակցության կարեւորությունն էլեկտրոնային կառավարման եւ տեխնոլոգիական  կրթության ոլորտներում:

Շտեֆան Մալերիուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար՝ նշելով, որ հիմնադրամը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ըստ Կառավարության ներկայացրած առաջարկների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորությունները:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728