Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ

Փետրվար 03,2023 21:07

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը  Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այցելել է նաև Ջերմուկ քաղաք։

Դիտարկվել են  Ջերմուկ զբոսաշրջային  քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ  (սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով  ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են  Ադրբեջանի զինված ուժերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ  Արարատ Գրիգորյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ ՌԴ դեսպանը այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոց, այնուհետև Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով։

Հաջորդիվ դեսպանը համտեսել է Ջերմուկի հանքային ջուրը, որն ի շնորհիվ իր բուժիչ հատկությունների, ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս։

Ջերմուկի համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728