Լրահոս
Օրվա լրահոսը

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Փետրվար 15,2023 23:20

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպային և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բայրամովն ասել է, որ համաձայն եռակողմ պայմանավորվածության` Ադրբեջանն ապահովում է Լաչինի միջանցքով քաղաքացիական անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը, «բայց Հայաստանը շահագործում է Լաչինի ճանապարհը անօրինական տնտեսական գործունեության, հայ զինվորականների տեղափոխման և ականներ փոխադրելու համար»:

Նրա խոսքով` Լաչինի միջանցքում «բողոքի ակցիա անցկացնողների օրինական պահանջը» դեռ չի կատարվել, իսկ Արցախում «լարված հումանիտար իրավիճակի» մասին խոսակցություններն անհիմն են:

Բայրամովը նաև ասել է, որ «Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում դիմում է մանիպուլյացիաների»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728