Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկի եւ առաջարկի պակաս չկա

Փետրվար 18,2023 14:45

Աշխատանքի տոնավաճառում առավոտվանից մարդաշատ է: Ակնկալվում է, որ օրվա ընթացքում եռուզեռը էլ ավելի կմեծանա: Մարդիկ մոտենում են գործատու կազմակերպությունների սեղաններին հետաքրքրվում նրանց գործունեությամբ, ծանոթանում են, զրուցում, մտքեր փոխանակում:

«Մենք միջազգային կազմակերպություն ենք եւ արդեն 25 տարի է, ինչ շուկայում կանք: Հիմնականում տարբեր խոշոր կազմակերպությունների հետ զբաղվում ենք ծրագրավորման ծառայությունների մատուցումով: Մեր մատուցած  ծառայությունները շատ տարբեր են: Մասնագիտությունից կախված 10+ թափուր հաստիքներ ունենք: Բայց հաստիքները մշտապես թարմացվում են: Դրանք հրապարակում ենք մեր կազմակերպության էջում: Ընդ որում, քանի որ մեր գործունեության ընդգրկման շրջանակները՝ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը, գնալով մեծանում են, աշխատատեղերն էլ ավելանում են:

Աշխատանքի այս տոնավաճառում մեզանով հետաքրքրվող արդեն բավականաչափ մարդիկ կան եւ հոսքը շարունակվում է: Ընտրություն անելու ժամանակ կա: Մենք նրանց տվյալները գրանցում ենք: այնպես որ, անհրաժեշտության դեպքում նրանց հետ կապ հաստատելը դժվար չի լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց DataArt ընկերության հավաքագրման մասնագետ Մերին:

Զրուցեցինք նաեւ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Պոլինայի հետ․ «Ես Մոսկվայից եմ: Երեւան եկել եմ հունվարի վերջին: «Հետաքրքիր ու ողջունելի նախաձեռնություն է: Առաջարկները շատ են եւ միանգամից կողմնորոշվելը դժվար է: Կազմակերպություններից մեկին իմ մոտ նշել եմ որպես առաջնային: Ասացին, որ իմ մասնագիտացմամբ մարդկանց կարիք ունեն: Տվյալներս վերցրել են: Հուսով եմ, լավ կլինի»,- ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728