Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի տնօրենին է վերագրվում համայնքային բյուջեից 3.500.000 դրամի յուրացում

Փետրվար 20,2023 16:24

Aravot.am-ի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենի վերաբերյալ իրավապահ մարմինները տեղեկություն ունեն, թե նա, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, մանկապարտեզում հրամանագրել է փաստացի աշխատանքի չհաճախող տարբեր անձանց, այդ թվում՝ իր հարազատներին՝ համայնքային բյուջեից յուրացնելով 3.500.000 դրամ:  Կատարվում է նախաքննություն:

Տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ տեղեկությունները, եւ վստահեցրեց, որ իր հարազատներից որեւէ մեկը պարտեզում չի աշխատում. «Իմ հիմնարկում իմ հարազատներից ոչ մեկ չկա, ընդհանրապես չաշխատող, բայց հրամանագրված աշխատակից չկա: Ես առաջին անգամ եմ լսում յուրացումների մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728