Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Գագիկ Հարությունյան

Մարտ 03,2023 13:08

Հայաստանի՝ ՀՀ-ի և ԱՀ-ի, առջև ծառացած խնդիրների լուծման որպես առաջնային գործողություն կարևոր է ապազգային իշխանությունների հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը։ Զուգահեռ՝ կարևոր է խթանել ազգային ուժերի հնարավորինս ակտիվացումը՝ Հայաստանի հասարակական կյանքում։ Համարձակորեն և արդյունավետ մտնել թեժ պայքարի մեջ բոլոր ուղղություններում՝ դիվանագիտական, մշակութային, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, կրթական, գիտական․․․ Ինչպես նաև, մշակել և ներդնել ազգային գաղափարախոսություն։

Արցախյան շարժումից 35 տարի անց արդեն երկու ամսից ավելի փակ է Արցախի ճանապարհը։ Հնչել են բազմաթիվ կոչեր, հորդորներ, խնդրանքներ և պահանջներ, բայց ապարդյուն։ Այս ամենն, իհարկե, կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է նաև զուգահեռ պատրաստել մոտ 5-10 հազարանոց հատուկ նշանակության զորախումբ, որպեսզի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կարողանա ճեղքել Բերձորի միջանցքն ու ապահովել Արցախի կապը մայր Հայաստանի հետ։ Ինչպես նաև, հնարավորության դեպքում, թեկուզ ծանր կորուստների գնով, գոնե ազատագրել Շուշին և դիրքավորվել Շուշիի բարձունքում՝ որոշակիորեն ապահովելով Արցախի և Սյունիքի անվտանգությունը՝ տալով արցախցուն իր հողում ապրելու հնարավորությունը։ Քանի որ, Շուշիի օկուպացիան միշտ էլ հավելյալ վտանգներ է ստեղծելու Արցախի և Սյունիքի համար։

Շատ կարևոր է, վերականգնելով այրված կամուրջները՝ խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ։

Ամեն գնով պաշտպանել, պահպանել ազգային ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ և համախմբվել հոգևոր ու մշակութային արժեքների շուրջ։

Ապահովել մշակույթ-ինքնություն-ազգային պետականություն կապը։

Հ․Գ. Ցավոք «քաղաքակիրթ» աշխարհի համար միայն խոսքի մակարդակում է կարևոր ազգերի իրավունքները և ուրեմն նվնվալն ու խնդրելը օգուտ չի բերելու։ Պետք է կարողանալ ստիպել, պետք է կարողանալ կարիքի դեպքում նաև փափուկ ուժից անցնել կոշտ ուժի՝ կոշտ մեթոդների կիրառմանը, եթե դրանից է կախված մեր ազգի ապագան։

Արցախյան շարժումից 35 տարի անց մենք կրկին կանգնած ենք անհասցե մնալու վտանգի եզրին։ Մեր սերունդը պետք է հայրենիք ունենալու որոշում կայացնի ու ամեն գնով գնա այդ որոշման հետևից, գնա ու հաղթի։

Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031