Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը նա է, ով ներգրավված է հայկական աշխարհի խնդիրների և ապագայի մեջ. «Ապագա հայկականի» մասնակից

Մարտ 11,2023 21:50

Շրի Լանկայի հայերին ևս մտահոգել է հայության համախմբման ու ապագայի խնդիրները. դրանց լուծման նպատակով Մագդա Աղաբաբյանը միացել է «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովին:

Տիկին Աղաբաբյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց առավել թվով հայերի մասնակցությունն ու ակտիվ գործունեությունը համահայկական այս ձեռնարկին:

Նրա խոսքով,  Շրի Լանկայի հայկական համայնքը շատ փոքր է, ընդամենը 10 հոգի:

«Սեղանի շուրջ մենք քննարկում էինք, թե ով է հայը, կարծիքները շատ տարբեր էին, այնպես որ միանշանակ պատասխան չկա, այնպես որ, եթե մենք կարծում էին, թե հստակ գիտենք ով է հայը՝ ոչ: Ինձ համար հայը նա է, ով ցանկություն ունի և ներգրավված է հայկական  աշխարհի խնդիրների, կարիքների և ապագայի հարցերում, ինձ համար գենետիկ հայությունն այդքան կարևոր չէ, որքան հոգացավությունը հայկական հարցերում»,-ասաց Մագդա Աղաբաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031