Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախագահի խորհրդականը՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցչի ձերբակալության մասին

Մարտ 19,2023 19:40

ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանն ֆեյսբուքի իր  էջում գրել էր, որ ձերբակալվել է Արցախի Հանրային ռադիոյի նախկին հաղորդավար Սեյրան Կարապետյանը: Քանի որ Կարապետյանն աշխատում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ որպես Ռուսաց լեզվի բաժնի վարիչ, նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրա ձերբակալության վերաբերյալ:

Տիկին Ղարախանյանը հետեւյալ կերպ արձագանքեց․ «Որեւէ բան չգիտեմ, ես էլ եմ սովորական քաղաքացու պես լսել, ոչինչ չգիտենք…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031