Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Արցախի սահմանադրության փոփոխության նախագիծը կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը

Մարտ 22,2023 15:08

Մարտի 22-ին կայացել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Օրակարգի առաջին հարցը առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին հարցն էր:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն կներկայացվի  ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

«Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ- 001-7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ներկայացրել է պատգամավոր Է. Աղաբեկյանը:

3 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի հերթական նիստի օրակարգում:

Հանձնաժողովի նիստն ամփոփվել է  ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2022 թվականի գործունեության մասին ներկայացված հաղորդումներով:

Խորհրդի նախագահի տեղակալ Ջիվան Հարությունյանի հաղորդմամբ՝ քաղծառայության մարմիններում ընդգրկված պաշտոնների թիվը 2023թ հունվարի մեկի դրությամբ կազմել է 1555, որից բարձրագույն պաշտոններ ՝41, գլխավոր պաշտոններ՝ 466, առաջատար՝ 777, կրտսեր պաշտոններ՝ 271:

Հաշվետու ժամանակաշրջանում Խորհուրդը նախապատրաստել և հրապարակել է 7 բարձրագույն և 88 գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու 95 հայտարարություն և կազմակերպել 275 մրցույթ ՝բարձրագույն, գլխավոր և առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար:

2022թ. ընթացքում քաղծառայության համակարգում ատեստավորվել են 207 քաղաքացիական ծառայողներ:

Խորհուրդը համաձայնություն է տվել 4 քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալուց հետո մինչև 1 տարի ժամկետով շարունակել պաշտոնավարումը:

Զեկուցողը պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցերին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031