Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել Արսեն Ամիրջանյանը

Մարտ 23,2023 17:05

Մարտի 23-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հերթական նիստ:

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է նստաշրջանի ու նիստի օրակարգերը: Դրանք հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են ԱՀ Սահմանադրության փոփոխությունը, որը ներկայացվում է երկրորդ ընթերցմամբ: ԱԺ գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ստացել: Խորհրդարանը քվեարկությամբ միաձայն հավանություն է տվել Սահմանադրական փոփոխությանը:

ԱԺ նախագահը ներկայացրել է փոփոխության Սահմանադրությանը համապատասխանելիությունը որոշելու հարցով Գերագույն դատարան դիմելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը: 32 կողմ ձայնով այն հավանության է արժանացել: Հարցի քննարկումը ընդհատվել է մինչև Գերագույն դատարանից պատասխան ստանալը:

Հաջորդիվ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին:

Օրինագծերից պատգամավորները քննարկել են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը՝ վերջնական տեսքով:

«Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հարցը ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Նա փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորել է ԱԺ բնականոն գործունեության ապահովմամբ: Որոշման նախագիծը հանձնաժողովում քննարկելու առաջարկով հանդես է եկել պատգամավոր Արթուր Հարությունյանը: Առաջարկն ընդունվել է:

Օրակարգի վերջին կետով նախատեսված պատգամավորական հայտարարություններ չհնչեցին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031