Լրահոս
Օրվա լրահոսը

«Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ճամփեզրյա առվակը

Մարտ 24,2023 23:20

Մարտի 24-ին, ժամը 19։31-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 117-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ճամփեզրյա առվակը։ Վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տեղի ուժերի հետ համատեղ ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա։

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031