Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստան-Իրան գործընկերությամբ. «Ամերիկայի Ձայն»

Մարտ 28,2023 22:02

«Ամերիկայի Ձայն».    ԱՄՆ-ը երկուշաբթի մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև կապերի ամրապնդման կապակցությամբ։

«Դա պետք է մտահոգի ոչ միայն Ռուսաստանի և Իրանի հարևան երկրներին, այլ ամբողջ աշխարհին», – լրագրողներին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Փաթելը:

«Մենք տեսել ենք իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի կողմից ավերածությունները, որոնք Ռուսաստանը սանձազերծել է Կիևում՝ թիրախավորելով էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները, ուստի, իհարկե, այս հարաբերությունները այն հարաբերություններն են, որոնց մենք մեծ ուշադրություն ենք դարձնում», – ավելացրել է Փաթելը:

Ռուսաստանը օգտագործել է իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինային դեմ ուղղված լայնածավալ օդային հարձակումներ իրականացնելու համար:

The Wall Street Journal-ը երկուշաբթի օրը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը զուգահեռ, Ռուսաստանի կառավարությունն օգնում է Իրանին հասնել թվային հսկողության առաջադեմ կարողությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031