Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական փակմամբ»․ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ

Օգոստոս 16,2023 08:11

«Ամերիկայի ձայն»․ Միացյալ Նահանգները կոչ է արել Ադրբեջանին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը։

Ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ Լաչինի միջանցքի փակումը «վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը»՝ միաժամանակ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը «վերականգնել մարդասիրական և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժն այս միջանցքով»:

«Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական փակմամբ՝ առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների համար: Այս տեսակի մարդասիրական տեղաշարժերի դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել մարդասիրական և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժն այս միջանցքով։ Նաև տեղյակ ենք, որ չորեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդիպում է գումարում ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Ակնկալում ենք, որ այնտեղ նույնպես տեղի կունենան հավելյալ քննարկումներ»,- ասել է Վեդանթ Փաթելը։

Միևնույն ժամանակ, փոխխոսնակը հրաժարվել է ներկայացնել, թե ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում է որդեգրելու Անվտանգության խորհրդում, սակայն նշել է․ «Հետևողականորեն ընդգծել ու կրկնել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար։ Կարծում ենք, որ ցանկացած ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին, լավ երևույթ է և դրական քայլ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031