Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում. Գոռ Աբրահամյան

Ապրիլ 01,2023 21:36

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նա հայտնել է, որ խուզարկությունները տեղի են ունենում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ խուզարկությունները պայմանավորված են ստվերային շրջանառության մասին փոխանցված ինֆորմացիայով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930