Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարարը եղել է երկրաշարժից տուժած հայաբնակ գյուղում

Ապրիլ 04,2023 12:26

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը եղել են երկրաշարժից տուժած հայկական Վաքըֆլը գյուղում։

Թուրքիայի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Աքարը զննել է գյուղում գտնվող թանգարանը և տները, որոնք տուժել են երկրաշարժից։ Նրան իրավիճակի մասին տեղեկություններ է հայտնել գյուղապետ Պերճ Քարթունը։ Նախարարը զրույց է ունեցել տեղի բնակիչների հետ, որոնց մեջ է եղել նաև Վաքըֆլըի հայկական համայնքի ղեկավար Ջեմ Չափարը։

Չափարը գոհունակություն է հայտնել, որ երկրաշարժից հետո Հաթայի նահանգապետարանը և ողջ պետական կառույցները իրենց կողքին են եղել՝ շեշտելով, որ թուրքերի և հայերի միջև հազարամյա բարեկամություն և միասնություն կա։

Աքարն էլ ի պատասխան արձագանքել է․ «Մենք բոլորս՝ 85 միլիոնս, վշտի և ուրախության մեջ մեկ ենք, միասնական ենք, մեկ սիրտ և մեկ բռունցք ենք։ Բոլորս Թուրքիայի Հանրապետության պատվավոր, առաջին կարգի քաղաքացիներն ենք։ Այս դրոշը մեր դրոշն է, Անկարան մեր մայրաքաղաքն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930