Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ-երկու ամսից փորձնական միասնական տոմսային համակարգ կգործի. Ավինյան

Ապրիլ 04,2023 15:24

Տրանսպորտային բարեփոխումները միայն ավտոբուսների գնումներով չեն ավարտվում, այս տարվա ընթացքում ամբողջ շարժակազմերում կունենանք միասնական տոմսային համակարգ: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա թվարկեց տրանսպորտի հետ կապված բոլոր այն խնդիրները, որոնք նախատեսում են այս տարի լուծել, մասնավորապես՝ առանձնացված գծերի խնդիրը, որը շուտով կլինի ավտոբուսների համար, միասնական կառավարման կենտրոնի ստեղծման խնդիրը, իսկ հետագայում արդեն 250 հատ չինական ավտոբուսների փոխանակման խնդիրը:

«Մեկ-երկու ամիս փորձարկումներից հետո միասնական տոմսային համակարգը տեղադրվելու է բոլոր շարժակազմերում։ Ունենալու ենք աբոնենտային հնարավորություններ, զեղչային համակարգեր տարբեր խմբերի համար։ Կարծում եմ, հաջորդ տարվա վերջում կարող ենք պնդել, որ մեր տրանսպորտային համակարգի ռեֆորմը 90-95 տոկոսով ավարտված կլինի»,–ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ պաշտոնավարման 100 օրվա ասուլիսի ժամանակ Տիգրան Ավինյանն արդեն հայտարարել էր, որ երկու տարվա ընթացքում տրանսպորտային բարեփոխումների գրեթե 90 տոկոսը ավարտված կլինի:

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930