Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվեցին «Դարի նամակ» մրցույթի արդյունքները

Ապրիլ 05,2023 18:33

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը (ՈՒԳՍԸ) «Ակտուալ արվեստ» հրատարակչության հետ համագործակցությամբ բուհի բոլոր ֆակուլտետներում սովորող ուսանողների համար նախորդ ամիսներին հայտարարել էր «Դարի նամակ» խորագրով ստեղծագործական մրցույթ։

ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանի տրամադրած տեղեկությունների համաձայն` մրցույթին մասնակցել են Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի, Թատրոնի ֆակուլտետի, Կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետի ուսանողները։ Իսկ երեք հոգուց բաղկացած ժյուրին քննարկել է ներկայացված հայտերն ու ընտրել լավագույն ստեղծագործությունների հեղինակներին։


ԵԹԿՊԻ-ի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ նմանօրինակ ծրագրերն ավելի են նպաստում ուսանողների ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու ոգևորում, որ նոր ուժերով և ավելի վստահ անցնեն ստեղծագործական գործընթացներով և ներկայացնեն իրենց գրածը։



Իսկ ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանը վստահեցնում է. «Պետք է ջանք ու եռանդ չխնայենք հարթակներ տրամադրելու երիտասարդներին, որովհետև նրանց ստեղծագործական ջիղը ներկայացնելը և զարգացնելը շատ կարևոր է հատկապես մեր օրերում, երբ ամեն ինչ խառնված է իրար, իսկ մենք իրավունք չունենք արվեստի ճանապարհից շեղվելու և դրական դինամիկան կորցնելու»։
Նա նաև ավելացրեց, որ մրցույթի կայացմանն իր գործուն մասնակցությունն է ունեցել բազմաժանր և տեսակի մեջ ինքնատիպ գրքեր հրատարակող «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը Մկրտիչ Մաթևոսյանի գլխավորությամբ։

«Դարի նամակ» մրցույթի արդյունքներով մրցանակների արժանացան ԵԹԿՊԻ-ի ուսանողներ Արսեն Հովհաննիսյանը, Ռազ Հովհաննիսյանը, Արմինե Մելքոնյանը, Հասմիկ Ավետիսյանը, Մելինե Ապիկյանը, Մարինա Սոլոյանը, Վիգեն Պապոյանը, Պարարվեստի ռեժիսուրա ՄԿԾ-ով 1-ին կուրսը (հեռակա բաժին, ղեկավար` Արա Ասատուրյան), ինչպես նաև մասնակցության համար պարգևատրվեց Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի Կիմա Ունուսյանը։

ՈՒԳՍԸ նախագահը նշեց, որ ակտիվ ընթերցանությունը խրախուսելու նպատակով ինստիտուտի գրադարանում տարվա կտրվածքով ամենաշատ գրքեր ընթերցած երկու ուսանողների համար ևս խրախուսական նվեր են պատրաստել։ Ավագ Ասատրյանն ու Անի Օսիպյանն արժանացան «Ակտիվ ընթերցող» անվանակարգին։

Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930