Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփին 136 տարվա ազատազրկում կարող է սպառնալ

Ապրիլ 06,2023 12:20

«Ամերիկայի ձայն». Երեքշաբթի օրը Նյու Յորքի Մանհեթենի դատարանում նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել 34 կետով: Մեղադրանքներից յուրաքանչյուրը ենթադրում է առավելագույնը չորս տարվա ազատազրկում: Նրա մեղավոր ճանաչվելու հավանականությունը դեռևս պարզ չէ:

Մեղադրանքները կապված են պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարված գումարի հետ, որը պնդում է, որ իրենք սիրավեպ են ունեցել:

Թրամփն ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահն է, որը ենթարկվում է քրեական դատավարության:

«Միակ հանցագործությունը, որ ես կատարել եմ, դա պետությունը խիզախորեն պաշտպանելն է եղել նրանցից, ովքեր ձգտում են ոչնչացնել այն», – հայտնել է 76-ամյա Թրամփը՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր տան առջև հավաքված կողմնակիցներին: Նա հավելել է, թե այդ «կեղծ մեղադրանքները» պարզապես դեմոկրատական դավադրության մի մասն են՝ միջամտելու իր մասնակցությունը հաջորդ տարվա նախագահական ընտրություններին:

Նախկին նախագահի դեմ գործը կապված է 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ 130,000 ԱՄՆ դոլարի վճարման հետ: Թեև նման վճարումը անօրինական չէ, սակայն նախագահական արշավին օգնելու համար գումար ծախսելը և դրա պատճառների գաղտնիությունը խախտում է քարոզարշավի ֆինանսավորման մասին դաշնային օրենքը: Նրա նախկին փաստաբան Մայքլ Քոհենը նշել է, որ վճարումը կատարել է Թրամփի հրահանգով:

Թրամփի դատավարությունը կսկսի 2024 թվականի հունվարին, հայտնել է դատավոր Մերչանը, ինչը նշանակում է, որ հանրապետականը պետք է դատարան վերադառնա հենց այն ժամանակ, երբ սկսեն նախնական նախագահական ընտրությունները:

Թեև քրեական դատավճիռը չի խանգարի Թրամփին առաջադրվել նախագահի պաշտոնում, հանրապետականների ֆավորիտի երկարատև իրավական պայքարը կարող է մեծ խառնաշփոթ ստեղծել կուսակցության համար:

Դատախազները նաև հրապարակել են նախկին նախագահի կողմից արված ևս երկու վճարումներ, որոնք ըստ նրանց, կատարվել են National Enquirer-ի միջոցով՝ ամերիկյան մի տաբլոիդի, որի հրատարակիչը Թրամփի վաղեմի դաշնակիցն է: Նրանք պնդում են, թե Trump Tower-ի դռնապանի լռությունը գնելու համար, որը նշել էր, թե Թրամփն իր սիրուհուց երեխա ունի, վճարվել է 30,000 դոլար: 150,000 դոլար է նաև վճարվել է Playboy-ի նախկին մոդել Կարեն Մաքդուգալին, որը նշել է, թե Թրամփի հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Թրամփը գտնվում է երեք այլ հետաքննությունների կենտրոնում՝ կապված 2020 թվականի ընտրությունների արդյունքները տապալելու ջանքերի, Կապիտոլիումի դեմ հարձակման խրախուսման և Սպիտակ տան գաղտնի փաստաթղթերի հետ առնչման:

Եթե նախկին նախագահը դատավարության ժամանակ իրեն մեղավոր չճանաչի, դատախազները կունենան 35 օր բոլոր ապացույցները դատարան հանձնելու համար և նրա մեղավոր ճանաչվելու դեպքում Թրամփին կարող է սպառնալ մինչև 136 տարվա ազատազրկում:

Անուշ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930