Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերություն բառն ավելի բնութագրիչ է այս հարաբերություններին». Ավինյանն ու Գրեգորի Դուսեն Լիոնի այգում խորհրդանշական ծառեր են տնկել

Ապրիլ 11,2023 16:10

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն  Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Լիոնի այգի: Էրեբունի վարչական շրջանում 2011թ. բացված հանգստի գոտին մայրաքաղաքում Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշն է: Ի նշան երկու քաղաքների զարգացող ու ամրապնդվող ընկերության և բարեկամության՝ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն  խորհրդանշական ծառեր են տնկել Լիոնի այգում:

«Այս ծառը խորհրդանշում է այն բարեկամությունը, որը ունեն Լիոնն ու Երևանը: Ծառը պետք է մեծանա և զարգանա, ինչը ևս մեկ վկայություն է, որ մեր բարեկամական կապերը կլինեն երկարատև, կզարգանան ու կընդլայնվեն»,- նշել է Գրեգորի Դուսեն:


«Սա մեր ընկերության խորհրդանիշն է. Երևանի ու Լիոնի միջև դեռևս 1990-ական թվականներից շատ կայացած համագործակցություն կա և, այո՛, ընկերություն բառն ավելի բնութագրիչ է այս հարաբերություններին: Սա նաև խոսում է հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին, որը գալիս է շատ վաղեմի ժամանակներից»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930