Լրահոս
Օրվա լրահոսը

««Սյունյաց ողջույններ»-ի ժամանակ վարչապետը որեւէ կերպ չարձագանքեց, մինչդեռ նախկինների ժամանակ որեւէ մեկն անպատիժ չէր մնա». «Հրապարակ»

Ապրիլ 12,2023 10:20

Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ ժողովրդավարության առումով նախկին եւ ներկա Հայաստաններն էականորեն տարբերվում են։ Նա հիշեցնում է, թե որքան լոյալ գտնվեց Փաշինյանը «սյունյաց ողջույններ հղած ագրեսիվ» քաղաքացիների նկատմամբ․ «Վարչապետը որեւէ կերպ չարձագանքեց»:

Մինչդեռ նախկինների ժամանակ որեւէ մեկը, Բագրատյանի խոսքով, անպատիժ չէր մնա․ «2007 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ իմ համակիրները Սերժ Սարգսյանին հարց էին տվել, թե իր գլխավերեւում որ հանրապետության դրոշն է, որովհետեւ մենք վիճարկում էինք օրենքով արգելված դրույթը` ՀՀԿ-ի դրոշն էր փակցրած, հարց էին տվել՝ ո՞ր դրոշն է, ձեր ներկայացուցիչը պատասխանատվությունից խուսափելու համար ասում է` Կոլումբիայի դրոշն է, այդ հարց տվող կնոջն ուժային մեթոդներով հեռացրել էին այդ վայրից»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930