Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներ արել են եւ զեկուցել Բրյուսելին»․ Արարատ Միրզոյանը՝ ԵՄ դիտորդների մասին

Ապրիլ 12,2023 19:20

«Ադրբեջանի երեկվա սադրիչ գործողությունները եղե՞լ են ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային խմբի տեսադաշտի ներքո։ Նրանք տեխնիկապես հնարավորություն ունեցե՞լ են արձանագրելու այդ սադրանքները։ Դրանց հիման վրա որեւէ մեխանիզմ կա՞, որպեսզի ԵՄ-ն արագ արձագանքի»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ ԵՄ միջնորդական առաքելությունը տեղեկացվել է՝ ընթացիկ ագրեսիվ գործողությունների, կրակի մասին․ «Իրենք նշել են, որ այդ պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներ արել են եւ զեկուցել Բրյուսելին։ Ոչ հրապարակային։ Առայժմ տեղեկություններ չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930