Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը

Ապրիլ 26,2023 10:06

Ծանր ու երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 27-ին ժամը 17:00-ին, Երևանի Նոր-Նորքի (5-րդ զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը` նույն վայրից, ապրիլի 28-ին ժամը 14:00-ին:

Նա ծնվել էր 1946 թ. օգոստոսի 5-ին Իրանի Սպահանի մարզի Սինադան գյուղում:

1965-1968 թթ. սովորել էր Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (քաղաքական դրդապատճառներով թողել է ուսումը): Պարգեւատրվել էր «Գարեգին Նժդեհ» մեդալով (2003 թ.):

1968 թ. աշխատել էր Երեւանի 26 կոմիսարների շրջանի թիվ 6 տնային կառավարչությունում տեխնիկ, 1970-1972 թթ. «Հայկապշին» վարչությունում` մոնտաժող, պահեստապետ, 1972-1977 թթ. Երեւանի ավտոբեռնիչների գործարանում` պահեստապետ, հղկող բանվոր, տեխնիկական վերահսկիչ: 1977-1981 թթ. եղել է «Աբովյանշին» տրեստումվարպետ, 1981-2003 թթ. Երեւանի «Հիդրոապարատ» գործարանում՝ բանվոր, տեղամասի պետ, տնօրենի օգնական, ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած էր, ունի չորս երեխա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930