Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղում ոգեւորությունը մեծ է՝ ձեռք բերելու նոր դիրքեր». Վազգեն Կարախանյան (Տեսանյութ)

Ապրիլ 04,2016 15:44

«Մեր հայրենասիրական ոգին եւ հայրենիքի նկատմամբ ունեցած սերը կլինեն այն խթանները, որոնք կբերեն հաղթանակի: Այսօր մեր նենգ թշնամին բոլոր զինատեսակներով ուզում է բեկում մտցնել եւ ուզում է 92-94-ի պարտության դիմաց ռեւանշի հասնել: Ես լավատես եմ, ես իմ բջիջներով զգում եմ, որ մենք հաղթելու ենք: Դրա վկայությունն են նաեւ Ղարաբաղի մի շարք պատգամավորների հետ իմ զրույցները: Նրանք ասում են՝ մենք նորանոր դիրքեր ենք գրավելու: Ղարաբաղում ոգեւորությունը մեծ է՝ ձեռք բերելու նոր դիրքեր: Հիմա նրանք դրա մասին են մտածում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում սահմանային լարվածության մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վազգեն Կարախանյանը:

Հարցին՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսում էր «մեկ քայլ առաջ» գնալու մասին, նա, ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ուներ՝ Վազգեն Կարախանյանը պատասխանեց. «Հենց դա էլ նկատի ուներ: էսօր Ղարաբաղի պատգամավորները չեն էլ թաքցնում, ասում են՝ մենք հասնելու ենք…Ամենակարեւորը հոգեվիճակ կա այնտեղ, մենք հանգիստ ենք: Մենք կռվում ենք՝ մեր հողը պաշտպանելու, էդ վարձկանները կռվում են՝ հող գրավելու համար: Բնականաբար, հոգեբանական պահը մերն է»:

Վազգեն Կարախանյանը վստահ է՝ եթե պատերազմական գոտին թեւակոխի Հայաստան աշխարհ, միջազգային կառույցները մեր թիկունքին կկանգնեն:

Իսկ Թալիշի վայրագությունների հետ կապված՝ Վազգեն Կարախանյանն ասաց. «Սա առաջին դեպքը չի, որ իրենք այդպիսի վայրագություններ են անում: Սկսած անհիշելի ժամանակներից մինչեւ մեր օրերը թուրքը մնում է թուրք: Ոչ մի բան չի փոխվել: Եթե փողկապ են հիմա կապում, չգիտեմ ինչ շորեր են հագնում, դա չի նշանակում, որ իրենք փոխվել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930