Լրահոս
Օրվա լրահոսը

Եզրափակչի երեք մասնակից եւ ինը բրոնզե մեդալ՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Մայիս 02,2023 14:50

Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մեկօրյա հանգիստ է: Բռնցքամարտիկները նախապատրաստվում են վաղը «Միկա» մարզահամալիրում կայանալիք եզրափակիչ մենամարտերին:

Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ արդեն ինը բրոնզե մեդալ նվաճել է: Վաղը մեր թիմի երեք ներկայացուցիչներ՝  57 կգ քաշային Գոռ Ազիզյանը, 80 կգ՝ Աղվան Ալեքսանյանը եւ 86 կգ՝  Դավիթ Սիմոնյանը, որոնք իրենց համար ապահովել են նվազագույնը արծաթե մեդալ, մենամարտելու են հաղթողի կոչման համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031