Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահված անձինք վստահելի՞ են. ՀՔԱՎ

Մայիս 05,2023 15:41

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ «Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամները»: Սակայն ԸՕ-ն որևէ կերպ չի կարգավորում, թե ինչպես պիտի բացառվի այս խմբերի անձանց որպես վստահված անձ հադես գալը:

🤯 Ըստ էության վստահված անձն այն մարդն է, ում մոտ առկա է թեկնածու կուսակցություններից որևէ մեկի համապատասխան վկայականը, որի վրա ձեռագիր ավելացված է իր անունը: Անձը փաստացի ստանում է վստահված անձի կարգավիճակ միայն տեղամասային կենտրոնի մուտքի մոտ համապատասխան վկայականը ամրացնելու կամ ցուցադրելու պահին:

🤠 Թեև իր անձնագրային տվյալները արձանագրվում են տեղամասային հանձնաժողովի մատյանում, սակայն այդ ցուցակները երբեք ի մի չեն բերվում, իսկ թեկնածուները կամ կուսակցությունները նախապես չեն ներկայացնում իրենց վստահված անձանց ցուցակը, որը հնարավոր կլիներ համեմատել տեղամասային հանձնաժողովում գրանցված վստահված անձանց տվյալների հետ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031