Լրահոս
Օրվա լրահոսը

«Անթույլատրելի է դիտորդի դերում մնալը». շարունակվում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» կոչով ստորագրահավաքը

Մայիս 05,2023 17:20 Share

Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը: «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժումը կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ նախաձեռնությանը և մասնակցել ստորագրահավաքին Երևանում տեղակայված կետերում՝ Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում: Ստորագրահավաքը շարունակվում է նաև Արցախում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում, ինչպես նաև առցանց՝ change.org (https://chng.it/SpVC2Rt9) հարթակում: Գործում է նաև նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ Artsakh Movement (https://www.facebook.com/artsakhmovement), որին հետևելով կարելի է տեղեկանալ վերջին նորությունների և նախաձեռնության կողմից իրականացվող միջոցառումների մասին:

Արցախահայության անունից հրապարակված պահանջագիրը միջազգային հանրությանը կոչ է անում հրատապ և գործնական քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և  2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Նախօրեին Արցախում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման կողմից հանրային քննարկում է կազմակերպվել, որի ընթացքում խոսվել է 1988 թվականին սկիզբ առած Արցախյան շարժման նշանակության, դրա ակունքներում կանգնած հերոսների մասին: Հերթական անգամ արձանագրվել է, որ մեր սերունդն այլընտրանք չունի, քան նրանց սկսած գործը շարունակելը՝ չնայած առկա բոլոր դժվարություններին:

 Միացե՛ք մեր շարժմանը, մասնակցե՛ք ստորագրահավաքին.  Արցախում իրավիճակը օրհասական է: Անթույլատրելի է պատասխանատվությունը գցել երրորդ կողմերի վրա և լուռ դիտորդի դերում մնալ:

Երևանում, Արցախում և առցանց change.org հարթակում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած ստորագրահավաքին ավելի քան 50 հազար մարդ է միացել:

 «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031