Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ որ կատարվեց այս դատական նիստում, անակնկալ էր. ես շոկի մեջ եմ». Ամրամ Մակինյանը՝ Գեւորգ Հարությունյանի հայտարարության մասին

Մայիս 11,2023 18:10

«Ինչ որ կատարվեց այս դատական նիստում` իրոք անակնկալ էր: Անակնկալ էր այն իմաստով, որ անձը իրականում ծանրութեթեւ էր արել իր կատարած՝ ոչ արժանահավատ տեղեկություններ հայտնելն ու զրպարտելը եւ այսօր հայտնեց իրականությունը»,- այսօր «դիզվառելիքի» գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց գործով մեղադրյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք, այսօր հարցաքննվեց Գեւորգ Հարությունյանը: Նա խնդրո առարկա ժամանակաշրջանում գյուղնախարարությունում բուսաբուծության վարչության պետի պաշտոն է զբաղեցրել: Նա դատարանում հայտարարեց, որ հանգուցյալ նախարար Սերգո Կարապետյանն իրեն ուղղորդել է նախաքննական ցուցմունք տալուց առաջ, իսկ հաջորդ հարցաքննության ժամանակ ինքը փոխել է իր ցուցմունքը:

«Բացահայտվեց, որ Սերգո Կարապետյանն ուղղակի խնդրել է իր ենթակա աշխատողներին: Մենք նաեւ ցույց տվեցինք, որ Գեւորգ Հարությունյանի այդ ցուցմունքը տալու հաջորդ օրը՝ հանգուցյալ Սամվել Գալստյանն է նույն ցուցմունքը տառացիորեն կրկնել: Այսինքն, այսօր դատական գործով հիմնավորվեց Սերգո Կարապետյանի ցուցմունքների ոչ ճշմարտացի, մտացածին, սուտ լինելը»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ ափսոսանք հայտնելով, որ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը հանգուցյալ լինելու պատճառով այս նիստին չէին մասնակցում:

Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, թե մեղադրողն ի՞նչ ջանքեր է գործադրում՝ հանրությանն այս գործով ինչ-որ մի բան ցույց տալու համար, քանի որ, ըստ փաստաբանի, գործ ունենք հանցագործության դեպքի բացակայության հետ: Հանրապետության նախկին նախագահին նման փաթեթավորմամբ փորձել մեղադրելը Ամրամ Մակինյանը ամոթ է համարում:

Ամրամ Մակինյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե հանգուցյալ Սերգո Կարապետյանը ե՞րբ է գնացել ՀՔԾ. «Դա 2019 թվականի սեպտեմբերի 5-ն է. տեղի է ունեցել ոչ քրեադատավարական շփում՝ ՀՔԾ համապատասխան պաշտոնատար անձանց եւ Սերգո Կարապետյանի հետ: Սերգո Կարապետյանը դրանից առաջ հարցաքննվելով՝ տվել էր այն ցուցմունքները, որոնք որ չեն մեղադրում ոչ մեկին, որոնք որ ճիշտ են։ Դրանից հետո, հաջորդ աշխատանքային օրը, հոկտեմբերի 7-ին՝ չգիտենք թե ինչու, բայց գիտենք թե ինչու, ժամանակն էլ կգա, այդ մասին էլ կխոսենք, այդ մարդիկ ունեն անուն ազգանուններ, կհրապարակենք»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, այս գործով, գործի ինչ-որ մի փուլում մեղադրող ցուցմունքներ են տվել Սերգո Կարապետյանը, Սամվել Գալստյանը, Գեւորգ Հարությունյանը: Ինչպես այսօր հայտարարեց Գեւորգ Հարությունյանը՝ Սերգո Կարապետյանն ասել է, որ արդյունքում գումարների  վերադարձ է լինելու եւ գործը կարճվելու է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031