Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Մինասյանը Ասիայի երկու ռեկորդով նվաճել է այդ աշխարհամասի չեմպիոնի կոչումը

Մայիս 14,2023 19:31

Ծանրամարտի Հայաստանի ազգային հավքականի նախկին անդամ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը, որը այժմ ներկայացնում է Բահրեյնը, այդ երկրի դրոշի ներքո մասնակցել է Հարավային Կորեայում անցկացված Ասիայի առաջնությանը եւ նվաճել չեմպիոնի տիտղոսը՝ միաժամանակ սահմանելով երկու ռեկորդ։

Գյումրեցի մարզիկը պոկում վարժությունում գրանցել է 217 կգ, որն Ասիայի նոր ռեկորդ է, հրումում ֆիքսել է 247 կգ եւ երկամարտի եւս մի ռեկորդային ցուցանիշով՝  464 կգ, երկրորդ անգամ նվաճել է Ասիայի չեմպիոնի կոչումը։ Ընդ որում, Գոռը երկամարտում երկու կիլոգրամով գերազանցել է ծանրամարտի Եվրոպայի երեւանյան առաջնությունում Վարազդատ Լալայանի ցույց տված արդյունքը (462 կգ)։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031