Լրահոս
Օրվա լրահոսը

Բայդենն անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրություններին

Մայիս 15,2023 17:29

Ermenihaber. Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին մեծ հետաքրքրությամբ հետևում էր ողջ աշխարհը։

Ինչպես պարզ դարձավ՝ խորհրդարանում մեծամասնություն կազմեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորությամբ կազմված «Ժողովուրդ» դաշինքը՝ 600 պատգամավորական մանդատից ստանալով 322-ը։

Նախագահական ընտրությունները կորոշվեն 2-րդ փուլով, քանի որ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողացան ստանալ անհրաժեշտ 50%+1 քվեները։

Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է արել՝ ասելով․ «Ես հույս ունեմ՝ ով էլ հաղթի, կհաղթի», հավանաբար նկատի ունենալով, որ ընտրությունները չեն կեղծվի, այլ կանցկացվեն արդար ու թափանցիկ պայմաններում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031